Հայաստանի ջրային տնտեսության կոմիտեի նախագահ Վահե Հակոբյանն
առայժմ շարունակում է իրականացնել իր լիազորությունները և գտնվում է իր
աշխատատեղում: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցին հաղորդել են Կոմիտեում:
Հիշեցնենք, սակայն, որ ավելի վաղ կառավարական
շրջանակներում ԱրմԻնֆո-ի աղբյուրները հաղորդել էին, որ Հակոբյանը հրաժարական է
տվել` վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ լուրջ տարաձայնությունների պատճառով:
Վահե
Հակոբյանն ավելի վաղ զբաղեցնում էր Սյունիքի մարզպետի պաշտոնը: