ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն առաջարկել է խորհրդարանական լսումներ կազմակերպել ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների համար տուգանքների, վճարովի ավտոկայանատեղիների կազմակերպման, հասարակական տրանսպորտի գների հնարավոր բարձրացման և չշահագործվող ավտոմեքենաների նկատմամբ ԱՊՊԱ պայմանագրի բացակայության համար տուգանքների հարցերի շուրջ:
Մարտի 24-ին ելույթ ունենալով խորհրդարանի ամբիոնից`նա ոչ իշխանական խմբակցություններին կոչ է արել չպնդել ժամանակավոր խորհրդարանական հանձնաժողովի ստեղծում, այլ համաձայնել լսումների անցկացմանը`երաշխավորելով այդ հարցերի առնչությամբ պատասպանատու անձանց մասնակցությունը լսումներին: ՙԿհրավիրենք բոլորին և ուշադիր կլսենք նրանց, եթե պետք է, երկու օր լսում կկազմակերպենք՚,- առաջարկել է խոսնակը: Նա նշել է, որ իր առաջարկած ձևաչափը շատ ավելի արդյունավետ կլինի և թույլ կտա խուսափել քաղաքական գնահատականներից: